Բալայան. Թուրքիայի տեղեկատվությունը, թե Վատիկանը հետքայլ է արել ապրիլյան ուղերձից, ամբողջությամբ կեղծ է

Բալայան.  Թուրքիայի տեղեկատվությունը, թե Վատիկանը հետքայլ է արել ապրիլյան ուղերձից, ամբողջությամբ կեղծ է

PanARMENIAN.Net - Թուրքական տեղեկատվությունը, թե Վատիկանը հետքայլ է կատարել Հայոց ցեղասպանության մասին ապրիլյան ուղերձից ամբողջությամբ կեղծ է։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Փետրվարի 3-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, թե մոտ 10 ամսի առաջ հետ կանչված դեսպան Մեհմեթ Փաչաջըն կվերադառնա Վատիկան: Նշվում է, թե Անկարան Վատիկանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին որոշումն ընդունել է Վատիկանի կողմից հատուկ հայտարարության հրապարակումից մի քանի ժամ անց:

Այդ հայտարարության մեջ Հռոմի կաթոլիկ եկեղեցին Հայոց ցեղասպանությունը որակում է որպես «1915 թվականի ողբերգական իրադարձություններ»:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Նա հայտարարել է, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։

Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել էր հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով էր կոպիտ քննադատություններից մինչև վիրավորանքներ Հռոմի պապի և արգենտինացիների հասցեին:

Հռոմի պապը Վատիկանում` Արևելյան եկեղեցիների օգնության միավորման ընդլայնված նիստի մասնակիցների ընդունելության ժամանակ հորդորել է բարեգործներին քրիստոնյաներին օգնելիս չմոռանալ նաև Հայաստանի մասին:

Սեպտեմբերի 7-ին Կիլիկիայի նորընտիր պատրիարք Գրիգոր Պիեռ Գաբրոյանի հետ մատուցած պատարագի ժամանակ Սանտա Մարթա բնակավայրում գտնվող մատուռում Հռոմի պապը հայտարարել է, որ հայ ժողովրդի նկատմամբ տեղի է ունեցել ամենամեծ հալածանքներից մեկը, և հայերին հետապնդել են միայն քրիստոնյա լինելու համար։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---