ԵՄ հատուկ ներկայացուցիչն ու ՌԴ ԱԳ փոխնախարարը քննարկել են ղարաբաղյան հիմնահարցը

ԵՄ հատուկ ներկայացուցիչն ու ՌԴ ԱԳ փոխնախարարը քննարկել են ղարաբաղյան հիմնահարցը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը և ԵՄ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում:

«Զրույցի ժամանակ քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում վերջին շրջանում բարադացած միջազգային իրավիճակի, ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանի երկրների համար կայունության ու անվտանգության սպառանլիքների համատեքստում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Հատուկ ուշադրության է արժանացել իրավիճակն Վրաստանի հետ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի սահմաններին, ԵՄ դիտարկման առաքելության գործունեությանը: Արձանագրվել է Ռուսաստանի և Եվրամիության մտադրությունը` շարունակել կառուցողական գործակցությունը Հարավային Կովկասում անվտանգության և կայունության գծով ժնևյան հանդիպումների ընթացքում: Անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան կարգավորմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

2015-ի նոյեմբերին Երևան այցի ժամանակ Զալբերը հայտարարեց, որ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Նա նաև հաստատել էր ԵՄ աջակցությունը բանակցություններին ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---