Հյուսիսային Դակոտան մտադիր է ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնաժումբը (ANCA) ողջունում է Հյուսիսային Դակոտա նահանգի օրենսդիրների կողմից ստեղծված օրինագիծը` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու վերաբերյալ: Ինչպես նշվում է Հանձնախմբի հայտարարության մեջ, «ANCA-ն ողջունում է Հյուսիսային Դակոտա նահանգի կոնգրեսականներ Լիլի Հենսոնի եւ Ջո Կրոյնբերի, ինչպես նաեւ սենատոր Դեյվիդ Նետինգի կողմից Հյուսիսային Դակոտայի Ներկայացուցիչների պալատ ներկայացված բանաձեւը, որը ենթադրում է նահանգում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարել»: Փաստաթղթում նշվում է, որ «հայ ժողովրդի բնաջնջումը իրականացվել է եկեղեցիների, դպրոցների, գրադարանների, մշակութային հուշարձանների հետեւողական ոչնչացման միջոցով: Այդպիսի քայլերի հիմնական նպատակը եղել է ազնվաբարո քաղաքակրթության բոլոր հետքերի ոչնչացումը, որն ավելի քան երեք հազար տարվա պատմություն ունի»: Բանաձեւի ընդունմամբ Հյուսիսային Դակոտան միանում է այն 40 նահանգներին, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---