ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին չմեկնել Թուրքիայի հարավ-արևելք. Մեծ է ահաբեկչությունների վտանգը

ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին չմեկնել Թուրքիայի հարավ-արևելք. Մեծ է ահաբեկչությունների վտանգը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն խորհուրդ է տվել երկրի քաղաքացիներին խուսափել ուղևորություններից Թուրքիայի հարավ-արևելք` սիրիական սահմանին հարակից վայրեր:

Փետրվարի 4-ին ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ լուրջ հիմքեր կան կասկածելու, որ Թուրքիան պատրաստվում է ներխուժել Սիրիա: Ավելի ուշ ԱՄՆ Պետդեպը հայտարարեց, որ տեղյակ է Սիրիայի հետ սահմանին Թուրքիայի կողմից ձեռնարկվող ռազմական միջոցներին, սակայն չի մեկնաբանի դա:

ԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշացրել է իր քաղաքացիներին վերոնշյալ տարածքում միջազգային ու տեղի ահաբեկչական խմբավորումների կողմից ահաբեկչությունների իրականացման ահագնացող սպառնալիքի պատճառով: «Ահաբեկիչների թիրախում են հայտնվել հայտնի զբոսաշրջային վայրերը, ԱՄՆ ներկայացուցչական շենքերը, տեղական իշխանության մարմիններն ու ոստիկանությունը: Պահպանվում է նաև առևանգման վտանգը, հատկապես հարավ-արևելքում»,-ասվում է Պետդեպի հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ձեր իսկ անվտանգության նկատառումներից ելնելով խուսափեք ուղևորություններից դեպի Թուրքիայի հարավ-արևելք, հատկապես Սիրիայի սահմանին մոտ, հեռու մնացեք մարդկանց կուտակումներից, ուշադիր եղեք զբոսաշրջային վայրերում»,-ասվում է հայտարարության մեջ: Նաև խորհուրդ է տրվում հետևել Թուրքիայի տեղական իշխանության մարմինների զգուշացումներին ու տեղական ԶԼՄ-ներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---