ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին չմեկնել Թուրքիայի հարավ-արևելք. Մեծ է ահաբեկչությունների վտանգը 5 փետրվարի 2016 - 17:26 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն խորհուրդ է տվել երկրի քաղաքացիներին խուսափել ուղևորություններից Թուրքիայի հարավ-արևելք` սիրիական սահմանին հարակից վայրեր: Փետրվարի 4-ին ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ լուրջ հիմքեր կան կասկածելու, որ Թուրքիան պատրաստվում է ներխուժել Սիրիա: Ավելի ուշ ԱՄՆ Պետդեպը հայտարարեց, որ տեղյակ է Սիրիայի հետ սահմանին Թուրքիայի կողմից ձեռնարկվող ռազմական միջոցներին, սակայն չի մեկնաբանի դա: ԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշացրել է իր քաղաքացիներին վերոնշյալ տարածքում միջազգային ու տեղի ահաբեկչական խմբավորումների կողմից ահաբեկչությունների իրականացման ահագնացող սպառնալիքի պատճառով: «Ահաբեկիչների թիրախում են հայտնվել հայտնի զբոսաշրջային վայրերը, ԱՄՆ ներկայացուցչական շենքերը, տեղական իշխանության մարմիններն ու ոստիկանությունը: Պահպանվում է նաև առևանգման վտանգը, հատկապես հարավ-արևելքում»,-ասվում է Պետդեպի հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ձեր իսկ անվտանգության նկատառումներից ելնելով խուսափեք ուղևորություններից դեպի Թուրքիայի հարավ-արևելք, հատկապես Սիրիայի սահմանին մոտ, հեռու մնացեք մարդկանց կուտակումներից, ուշադիր եղեք զբոսաշրջային վայրերում»,-ասվում է հայտարարության մեջ: Նաև խորհուրդ է տրվում հետևել Թուրքիայի տեղական իշխանության մարմինների զգուշացումներին ու տեղական ԶԼՄ-ներին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |