Էրդողանին Էկվադորում դիմավորել են «մարդասպան», «Կեցցե Քրդստանը» բացականչություններով

Էրդողանին Էկվադորում դիմավորել են «մարդասպան», «Կեցցե Քրդստանը» բացականչություններով

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում դիմավորել են «մարդասպան», «հեռացիր» բացականչություններով: Փետրվարի 4-ին մեկնարկած երկօրյա այցը ուղեկցվում է քրդերի կողմնակիցների բողոքներով: Ցուցարարները նաև վանկարկում են «Կեցցե Քրդստանը»: Էրդողանի թիկնապահները կոտրել են ցուցարարներից մեկի քիթը: Համացանում հայտնվել է Էրդողանի այցը լուսաբանող տեսանյութ, հայտնում է Lenta. ru-ն:

Էրդողանը Էկվադոր է ժամանել «ռազմավարական նշանակության» տնտեսական պայմանագրեր կնքելու նպատակով:

Մինչդեռ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն «եղբայրության հանրահավաք» է հրավիրել քրդական Մարդինում` կոչ անելով քրդերին ապրել խաղաղ և միասնական, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Թուրքերն ու քրդերը պետք է միասին ապրեն և միասնական ուժ լինեն, այդ դեպքում մենք հզոր կլինենք, ինչպես Սալահ ադ Դինի ժամանակներում»,-ասել է վարչապետը: Մինչդեռ հանրահավաքն անցել է փակ տարածքում` անվտանգության նկատառումներից ելնելով:

Դավութօղլուն հայտարարել է, որ 10 կետից բաղկացած «խաղաղ ծրագիր» ունի, որից առաջինը ենթադրում է հոգեբանական մթնոլորտի փոփոխություն` թուրքերի և քրդերի միջև հարաբերություններում:

Մարդինը գտնվում է հիմնականում քրդաբնակ Թուրքիայի արևելքում և վերջին ամիսներին դարձել է քուրդ գրոհայինների և թուրքական բանակի բախումների թատերաբեմ: Վարչապետի այցի կապակցությամբ քաղաք են մտցվել ոստիկանության ուժեր, փողոցներում զրահամեքենաներ կան: Այցի նախօրեին Մարդինի կենտրոնում ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել, մեկ մարդ վիրավորվել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---