ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Անձնական». Ավելի շատ ինտերնետ և խոսելաժամանակ դեպի այլ ցանցեր

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Անձնական». Ավելի շատ ինտերնետ և խոսելաժամանակ դեպի այլ ցանցեր

PanARMENIAN.Net - Մինչև 2016թ. հուլիսի 31-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ «Անձնական» սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետի ծավալը մեծացել է: Նաև մեծացել է այս սակագնային պլանով նախատեսված՝ դեպի այլ ցանցեր զանգահարելու համար տրամադրվող խոսելաժամանակը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Այժմ «Անձնական» սակագնային պլանով առաջարկվում է 10000 ՄԲ ինտերնետ նախկին 2500-ի փոխարեն:

Դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա տրամադրվող խոսելաժամանակը կկազմի 350 րոպե նախկին 250-ի փոխարեն:

«Հաշվի առնելով մեր բաժանորդների՝ ձայնային ծառայություններից և ինտերնետից օգտվելու աճող պահանջարկը, մենք ընդլայնել ենք «Անձնական» սակագնային պլանի ընձեռած հնարավորությունները»,-մեկնաբանել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս սակագնային պլանով ֆիքսված ամսավճարի դիմաց բաժանորդը յուրաքանչյուր ամիս ստանում է նաև ներառված ներցանցային խոսելաժամանակ և SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---