Թուրքիայում դերսիմահայերի կոտորածների մասին պատմող Գյունդողանի 2-րդ գիրքն է հրատարակվել

Թուրքիայում   դերսիմահայերի կոտորածների մասին պատմող Գյունդողանի  2-րդ գիրքն է հրատարակվել

PanARMENIAN.Net - Թուրքիայիում տեղի է ունեցել պատմաբան, հասարակագետ և գրող Քազըմ Գյունդողանի «Վանականի թոռները. Դերսիմահայեր-1» գրքի շնորհանդեսը:

Այն պատմում է 1895-ի հայերի կոտորածների, 1915-ի Հայոց ցեղասպանության մասին: Մասնավորապես, օրինակներով ու փաստեր են ներկայացվում Դերսիմի հայ բնակչության գույքի յուրացման, հայոց լեզվի, կրոնի, մշակույթի ոչնչացման փորձի, իրենց պատմական հայրենիքից վտարման մասին, Evrensel.net-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Գյունդողանը գրքում անդրադառնում է այն հանգամանքին, որ ցեղասպանության ժամանակ դերսիմահայերի մեծ մասն իր կյանքը փրկելու համար հարկադրված է եղել հրաժարվելու իր կրոնից, ունեցվածքից, հասարակական դիրքից:

«Երբ դերսիմահայերը հետ են վերադարձել, պարզվել է, որ իրենց նախկին բանվորները տիրացել են իրենց ունեցվածքին: Ուստի ստիպված են եղել վարձու աշխատող դառնալ իրենց պատկանող հողերում»,- ասվում է գրքում:

Աշխատության մեջ տեղ են գտել նաև 1937-38թթ. Դերսիմի կոտորածների ժամանակ ողջ մնացած Վանք և Զիմեք գյուղերի քրիստոնյա հայերի պատմությունները:

Գյունդողանը վկայում է, որ Հայոց ցեղասպանությունից հետո Դերսիմում կանգուն մնացած միակ ուխտատեղին՝ հալվորի Սուրբ Կարապետ վանական համալիրը այդ տարիներին ավերվել է ռմբակոծության հետևանքով:

Քազըմ Գյունդողանը հեղինակն է նաև «Երկու բուռ մեղք. Դերսիմի կորած աղջիկները: Աղջիկների կոտորածը» ("İki Tutam Suç. Dersimin Kayıp Kızları. Tertele Çenequ") և «Հայ-վայի ժամանակը» (Hay vay zamanı) փաստավավերագրական ֆիլմի: Վերջինս 2013թ. տեղի ունեցած Անթալիայի 50-րդ միջազգային «Ոսկե նարինջ» կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---