ԱՄՆ-ն մեղադրել է Ռուսաստանին Սիրիայում կանանց և երեխաների զանգվածային մահվան մեջ

ԱՄՆ-ն մեղադրել է Ռուսաստանին Սիրիայում կանանց և երեխաների զանգվածային մահվան մեջ

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեղադրել է Ռուսաստանին Սիրիայում ռազմական գործողության շրջանակում կանանց և երեխաների բազմաթիվ ռմբակոծությունների մեջ: Ելույթ ունենալով լրագրողների առջև Քերին հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը չկառավարվող ռումբեր են օգտագործում, որոնցից տուժում է խաղաղ բնակչությունը:

Պետքարտուղարն ասել է, որ Ռուսաստանն իր գործողություններով Սիրիայում կառուցողական առաջարկ է արել հակամարտության կարգավորման վերաբերյալ, սակայն նշել է, որ դրանք անհնար է համաձայնեցնել, քանի դեռ ռուս զինվորականները հարվածներ են հասցնում ապստամբների դիրքերին, հայտնում է Slon.ru-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ժնևում մեկնարկած միջսիրիական բանակցությունները կասեցվել են և կշարունակվեն փետրվարի 25-ին: ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին հստակեցրել է, որ բանակցությունները կասեցվել են սիրիական ընդդիմության պատճառով, որոնց ներկայացուցիչները հեռացել են: Սակայն ԱՄՆ Պետդեպը պատճառը համարում է ՌԴ կողմից հակամարտության սաստկացման և հումանիտար իրավիճակի վատթարացումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---