Փետրվարի 6-ին, 9-10-ին տեղումներ չեն լինելու. Ջերմաստիճանը կտատանվի

Փետրվարի 6-ին, 9-10-ին  տեղումներ չեն լինելու. Ջերմաստիճանը կտատանվի

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում փետրվարի 6-ին, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ:

Օդի ջերմաստիճանը 7-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:

Քամին` հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ, 6-7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Երևանում փետրվարի 6-ին, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ին սպասվում են տեղումներ: Ջերմաստիճանը փետրվարի 6-ի ցերեկը բարձրանալու է մինչև +9°C, փետրվարի 7-ի ցերեկը՝ +3°C է լինելու, 8-ին և 9-ին՝ +1°C, 10-ին՝ կբարձրանա մինչև +4°C:

Երևանի փետրվարի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.80C (1981 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան` -24.00C (1974 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան` -4.10C

Հունվարի 25-ի գիշերը հանրապետության տարածքում տեղացել է առատ ձյուն, առանձին հատվածներում եղել են ամսական նորմայի չափ տեղումներ:

Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Ջերմուկում հասնում էր 87սմ-ի, Հրազդանում 86 սմ-ի, Ապարանում՝ 65 սմ-ի, Քաջարանում՝ 63 սմ-ի, լեռնային մարզերում բուք է և ցածր տեսանելիություն:

Հունվարի 26-ին շրջանների զգալի մասում ձյուն էր: Օդի ջերմաստիճանը 26-2-ին նվազել էր 13-15 աստիճանով, 29-30-ին՝ բարձրացել 4-6 աստիճանով:

Կարդացեք նաև՝ Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---