Պայթյուններ և հրետակոծություն Դիարբեքիրի կենտրոնում

Պայթյուններ և հրետակոծություն Դիարբեքիրի կենտրոնում

PanARMENIAN.Net - Ուժեղ հրետակոծության և պայթյունների ձայներ են լսվում թուրքական Դիարբեքիրի կենտրոնում, որտեղ շարունակվում է թուրքական բանակի և քուրդ զինյալների առճակատումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին իրադարձությունների վայրից:

Դիարբեքիրի կենտրոնում, որը համարվում է քրդերի «մայրաքաղաքը», պատմական Սուր թաղամասն է, որտեղ մի քանի հուշարձաններ կան` կենտրոնը, մասնավորապես, շրջապատված է մի քանի կիլոմետր երկարության պարսպապատով, որի որոշ հատվածներ դասվում են մ.թ.ա. IV դարին: Պարսպի ներսում կան 1500-ամյա վաղեմության հինավուրց եկեղեցիներ, մզկիթներ:

Սակայն, վերջին ամիսներին Սուրը վերածվել է ՔԱԿ գրոհայինների և թուրքական բանակի դիմակայության վայրի: Շրջանը շրջափակաված է ոստիկանների կողմից, նրանք գնդակոծում են քրդերի դիրքերը:

Դիարբեքիրի քաղաքապետ Ֆիրաթ Անլին ՌԱԻ Նովոստիին հայտնել է, որ Սուրի 70 հազար բնակիչներից մոտ 50 հազարը հեռացել է իր տներից:

Դիարբեքիրի 4 թաղամասում հայտարարվել է պարետային ժամ: Թուրքական ԶՈՒ-ն պարետային ժամի ընթացքում իրականացրել է լայնածավալ գործողություններ` քուրդ գրոհայինների փորած խրամատները ծածկելու, բարիկադները հեռացնելու և ինքնաշեն ռումբերը հայտնաբերելու ուղղությամբ:: Թուրք ուժայինները արգելք են դրել փողոց դուրս գալու վրա: Ջիզրեում և Սուրում շարունակվում են փողոցային բախումները:

Փետրվարի 1-ի առավոտյան Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում տեղի է ունեցել հերթական զինված բախումը քրդերի և թուրքերի միջև: Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ-PKK) գրոհայինները սպանել են 3 թուրք զինվորի: Եվս 2 ոստիկան վիրավորվել է:Հունվարի 31-ին էլ Թուրքիայի սահմանամերձ հարավարևելյան Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում, ՔԱԿ-ականների և թուրքական ուժերիմիջև տեղի ունեցած բախումների ժամանակ սպանվել էր 1 թուրք զինվոր և 2 ոստիկան:

Ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալների, դեկտեմբերի կեսից ոչնչացվել է ավելի քան 750 քուրդ գրոհային: Քուրդ ակտիվիստները պնդում են, որ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---