Ջիզրեում քուրդ զինյալները հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա

Ջիզրեում քուրդ զինյալները հարձակվել են ոստիկանական բաժանմունքի  վրա

PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները զինված հարձակում են իրականացրել տեղի ոստիկանական բաժանմունքի վրա:

Հարձակման ընթացքում սպանվել է 4 քուրդ գրոհային, իսկ թուրքական կողմը կուրուստներ չի ունեցել, Haberler-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Տեղի ունեցած բախումից հետո քուրդ գրոհայինները փախուստի են դիմել: Նրանց հայտնաբերելու համար թուրքական անվտանգության ուժերը համապատասխան գործողություններ են իրականացնում:

Բացի այդ քուրդ գրոհայինները նույն Ջիզրե շրջանում հարձակում են իրականացրել ոստիկանական զրահապատ մեքենայի ուղղությամբ: Թուրքական և քրդական ուժերի միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով 3 թուրք ոստիկան վիրավորվել է:

Նշվում է, որ ոստիկանական զրահամեքենան կայանված է եղել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության գրասենյակի դիմաց:

Դեպքից հետո քուրդ գրոհայիններից մի քանիսը փախուստի են դիմել:

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը հայտնում է, որ փետրվարի 4-ին Դիարբեքիր և Շըրնաք նահանգների Ջիզրե և Սուր շրջաններում ՔԲԿ-ի դեմ իրականացված օպերացիաների ժամանակ ընդհանուր առմամբ սպանվել է 18 քուրդ զինյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---