Սամվել Կարապետյանը ԼՂՀ ընտանիքներում ծնված 4-րդ երեխայի համար $5000 կնվիրի, 5-րդի՝ բնակարան

Սամվել Կարապետյանը ԼՂՀ ընտանիքներում ծնված 4-րդ երեխայի համար $5000 կնվիրի, 5-րդի՝  բնակարան

PanARMENIAN.Net - ԱՀ կառավարության նիստում նախագահ Բակո Սահակյանը տեղեկացրել է, որ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն այսուհետև $5000 է տրամադրելու Արցախի յուրաքանչյուր ընտանիքում ծնված չորրորդ երեխային: Այս մասին հայտնել է վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նա նաև տեղեկացրել է, որ հինգերորդ երեխայի առթիվ էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ու ԱՀ կառավարությունը բնակարան են տալու ընտանիքներին:

«Էնպես որ գոնե երրորդ երեխայից հետո արժե վերաբնակվել Արցախում, սիրելի՛ ոչ արցախաբնակ ընկերներ»,- գրել է Բեգլարյանը:

2011-ին Սամվել Կարապետյանի մոտ 2 մլն դոլար նվիրատվությամբ Արցախի Մարտունի քաղաքում լուծվել է խմելու ջրի հարցը: Կառուցվել է 325 մմ տրամագծով 11,2 կիլոմետր երկարությամբ խողովակաշար:

Մարտունի քաղաքը չուներ ոռոգման ջուր:Խողովակաշարի կառուցմամբ, խնդիրը գրեթե ամբողջությամբ լուծվել է. ոռոգման ջրով ապահովվել է Մարտունի քաղաքի բնակչության 70%-ը:

2016-ի հունվարին «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն ըստ Forbes-ի հայտնվել է երրորդ հորիզոնականում ՌԴ անշարժ գույքի «արքաների» նոր վարկանիշում: Ըստ պարբերականի, գործարարի եկամուտը անշարժ գույքի ոլորտում 2015-ին կազմել է մոտ $610 մլն:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---