Ադրբեջանում ձերբակալված Բագիրզադեն հայտարարել է իրեն խոշտանգումների ենթարկելու մասին

Ադրբեջանում ձերբակալված Բագիրզադեն հայտարարել է իրեն խոշտանգումների ենթարկելու մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանական Նարդարանում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո ձերբակալված աստվածաբան Թալե Բագիրզադեն բողոք էր ներկայացրել իր դեմ խոշտանգումների կիրառման և ձայնի իրավունքի խախտման մասին: Բողոքը քննվել է փետրվարի 5-ին Բաքվի Նասիմինյան շրջանային դատարանում, հայտնում է contact.az-ը:

Բագիրզադեն և նրա մոտ 10 կողմնակիցներին, որոնք ձերբակալվել են Նարդարանում հատուկ գործողության արդյունքում, մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու փորձի և բազում այլ ծանր հանցագործությունների մեջ:

Բագիրզադեն բողոք է ներկայացրել պաշտպանության իրավունքի խախտման վերաբերյալ, քանի որ կալանավորումից հետո երկար ժամանակ նրան փաստաբան չեն տրամադրել, պահել են ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում և կտտանքների են ենթարկել: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Ջավադ Ջավադովը:

Բողոքը ներկայացվել էր դեկտեմբերի ավարտին, քննությունը մի քանի անգամ հետաձգվել էր և կայացավ փետրվարի 5-ին: Բագիրզադեն ելույթ է ունեցեկ դատարանում և հայտարարել, որ խոշտանգումների է ենթարկվել: Դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 9-ին:

Ըստ փաստաբանի, թեև հունվարին Բագիրզադեն ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից տեղափոխել է մեկուսարան, սակայն նրան նախկինի պես թույլ չեն տալիս հեռաձայնել հարազատներին, տեղեկություններ չեն տրամադրում նրանց մասին, նա զրկված է նաև ծանրոց ստանալու հնարավորությունից: Իրավապահ մարմինները ոչ մի մեկնաբանություն չեն տալիս:

Նոյեմբերի 26-ին ադրբեջանական ոստիկանությունը գործողություն է իրականացրել Բաքվի մերձակա Նարդարան ավանում՝ նամազի ժամանակ ձերբակալելով աստվածաբան Թալե Բագիրզադեին: Բագիրզադեի ձերբակալությունը դժգոհություն է առաջացրել ավանի բնակիչների շրջանում, որը վերաճել է ոստիկանության հետ բախումների:

Բախումները վերածվել են փոխհրաձգության ինքնաձիգների կիրառմամբ՝ սպանվել է 8 մարդ, որից 4-ը՝ ոստիկան: Նարդարանը Բաքվին մերձակա ավան է՝ քաղաքի կենտրոնից 25 կմ հեռավորության վրա է: Այստեղ ապրում են կրոնավոր շիա մահմեդականները: Ադրբեջանի իշխանությունների և նարդարանցիների միջև պարբերաբար խնդիրներ են առաջնում: Թալե Բագիրզադեն ձերբակալվել էր նաև 2013-ին՝ թմրանյութեր պահելու մեղադրանքով, նրա ձերբակալությունն այն ժամանակ էլ բախումների պատճառ դարձավ ոստիկանների և բնակիչների միջև:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---