ՌԴ-ն մտադիր է սկսել արտաքին պարտքեր վերցնել

ՌԴ-ն մտադիր է սկսել արտաքին պարտքեր վերցնել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հարցումներ է հղել արտասահմանյան 25 բանկի` 2016-ին միջազգային շուկայում պարտատոմսերի տեղաբաշխման վերաբերյալ:

Հարցումներն ուղարկվել են բանկային ոլորտի համաշխարհային մակարդակով առաջատար համարվող բանկերին, այդ թվում` Barclays, Bank of America Merrill Lynch, Bank of China և այլ: Ցանկում կամ նաև 3 ռուսական բանկ` «ՎՏԲ Կապիտալ», «Գազպրոմբանկ» և Sberbank CIB, հայտնում է Slon.ru-ն:

Ավելի վաղ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը հայտարարել էր, որ ՌԴ-ն մտադիր է 2016-ին դուրս գալ արտաքին փոխառությունների շուկա: Բացի այդ, 2015-ի դեկտեմբերին Ռուսաստանի կառավարությունը որոշում կայացրեց, որի համաձայն ֆինանսների նախարարությունը մարող է պարտատոմսերի միջազգային շուկաներում $3 մլրդ գումար տեղադրել:

Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով երկիրը մեկուսացվել է արտաքին փոխառության շուկաներից: Վերջին անգամ Ռուսաստանը պարտատոմսեր է տեղադրել և ֆինանսական գործակալության ծառայություններ է տրամադրել միջազգային շուկաներում 2013-ի սեպտեմբերին: Այն ժամանակ նրան հաջողվեց $6 մլրդ արժեթղթեր վաճառել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---