Քյոլնի կառնավալի ժամանակ սեռական ոտնձգությունների 22 դեպք է արձանագրվել

Քյոլնի կառնավալի ժամանակ սեռական ոտնձգությունների 22 դեպք է արձանագրվել

PanARMENIAN.Net - Քյոլնի ոստիկանությունը հայտնել է սեռական ոտնձգությունների 22 դեպքի մասին, որոնք արձանագրվել են կառնավալի պաշտոնական բացման օրը: Այդ մասին հայտարարել է քաղաքի ոստիկանապետ Միխաել Տեմեն:

Ըստ նրա, առավել լուրջ է 2 դեպքը: Ինչպես հայտնել է Frankfurter Allgemeine Zeitung-ը, բելգիացի լրագրողուհու նկատմամբ սեռական ոտնձգությունը տեղի է ունեցել «աշխատող տեսախցիկի առջև»: Մյուս դեպքում կինը տուն էր վերադառնում վաղ առավոտյան, երբ հարձակվել են նրա վրա և «հավանաբար, բռնաբարել», ասել է Տեմեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Քյոլնում կառնավալի ժամանակ անվտանգությունն ապահովելու է 2 000 ոստիկան:

Կառնավալը Քյոլնի և Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային շրջանի կարևոր մշակութային իրադարձություններից է, այն տևում է 6 օր:

Ամանորի գիշերը Քյոլնի տաճարի հարակից հրապարակում 15-35 տարեկան մոտ 1000 տղամարդ էր հավաքվել: Ըստ վկաների ցուցմունքների, խմած տղամարդիկ շրջապատում էին կանանց, խլում նրանց դրամապանակներն ու բջջային հեռախոսները, իսկ նրանց, ով փորձում էր միջամտել, սպառնում էին հաշվեհարդարով: Կանայք ենթարկվել են նաև սեռական ոտնձգությունների: Հիմնականում հարձակվողները եղել են աֆրիկյան և արաբական արտաքինով երիտասարդ տղամարդիկ:

Ըստ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային շրջանի ներքին գործերի նախարար Ռալֆ Եգերի, ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 1200 մարդ: Միայն Քյոլնում տուժած է համարվում 1049 կին, Դյուսելդորֆում` 113, Դորտմունդում` 28, Բիլեֆելդում` 19: Տուժածները հայտնել են կողոպուտի և սեռական ոտնձգությունների մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---