Երևանի Սեբաստացու և Գյումրիի Բայրոնի անվ. դպրոցները՝ ՀՀ-ում լավագույնների շարքում

Երևանի Սեբաստացու և Գյումրիի  Բայրոնի անվ. դպրոցները՝  ՀՀ-ում   լավագույնների շարքում

PanARMENIAN.Net - Հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման արդյունքները կարևոր են դպրոցների տնօրենների և մանկավարժների համար, որպեսզի կարողանան հասկանալ, թե որտեղ է դպրոցի խնդիրը, որտեղ՝ առավելությունը: Այս մասին փետրվարի 6-ին լրագրողներին ասել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը հայտնել է, որ առաջատար եռյակում են հայտնվել համապատասխանաբար՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր հիմնական դպրոցը, Գյումրու Բայրոնի անվան թիվ 20 հիմնական դպրոցը, Երևանի Մ. Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցը:

Ոչ պետական դպրոցների անվանակարգում առաջինից երրորդ տեղերում են ք. Երևանի «Քվանտ» վարժարանը, «Այբ» կրթական հիմնադրամ հանգույցը և Վաղարշապատի Մ. Ա. Ս. Էջմիածնի Էօրնեկեանի անվան մ/դ:

2015-ի արդյունքներն ամբողջությամբ ներկայացված են Schoolrate.armedu.am կայքում, որտեղ շահառուները հնարավորություն ունեն կատարել ցուցանիշների ընտրություն և ստանալ դպրոցների վարկանիշավորման սանդղակ` իրենց համար նախընտրելի չափանիշներով:

«Վարկանիշավորումը կարևոր է նաև նախարարության համար, որպեսզի խրախուսի լավագույններին: Վարկանիշավորումը թույլ է տալիս գտնելու, թիրախավորելու մեր աջակցության կարիքն ունեցող դպրոցներին», - նշել է Աշոտյանը, մեջբերում է Panorama.am-ը:

ՀՀ-ում պետական տարրական և ոչ պետական հիմնական դպրոցների վարկանիշավորում չի կատարվել դրանց սակավաթվության պատճառով:

Վարկանիշավորման արդյունքները ներկայացվել են պետական և ոչ պետական, մարզային, ինչպես նաև հանրապետական դպրոցների կտրվածքով:

Կարդացեք նաև՝ ՀՀ շրջանավարտների կրթվածության վայրիվերումները՝ թվերով

Հետազոտություն. Հայ աշակերտուհիները դպրոցն ավարտելիս տղաներից ուսյալ են

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---