Ավստրիայի կանցլերն առաջարկել է սիրիացի փախստականներին Թուրքիա ուղարկել

Ավստրիայի կանցլերն առաջարկել է սիրիացի փախստականներին Թուրքիա ուղարկել

PanARMENIAN.Net - Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանն առաջարկել է սիրիացի փախստականներին, որոնք հասել են Հունաստանի ափերին, ուղարկել Թուրքիա: Այս կտրուկ միջոցը Ֆայմանը միակ գործուն միջոցն է համարում ապօրինի փոխադրողների բիզնես-մոդելի կազմալուծման և սահմանների պաշտպանության համար:

«Ես ներկայացրել եմ Դավութօղլուին իմ Ա պլանը: Frontex-ը պետք է ձերբակալի բոլոր այն մարդկանց, որոնք Հունաստան են հասնում: Նրանք բոլորը պետք է փրկվեն, սակյան, հետո նրանց պետք է հետ Թուրքիա ուղարկել: Այդ դեպքում Frontex-ը ոչ միայն փրկարար գործողություններ կիրականացներ, այլ իրոք կդառնար սահմանների պաշտպանությանն ուղղված ծրագիր»,-ասել է Ֆայմանը, հայտնում է russian.rt.com-ը:

Եթե Ա պլանը ձախողվի, Ավստրիայում աշխատում են Բ պլանի վրա, որը ենթադրում է ազգային սահմանների պաշտպանություն և դրանց փաստացի փակումը փախստականների համար:

Ավստրիայի կանցլերը հիշեցրել է, որ Թուրքիան պետք է Եվրամիությունից €3 մլրդ ստանա փախստականների հոսքը կասեցնելու համար:

2015-ի նոյեմբերի 29-ին գագաթնաժողովում ԵՄ երկրները նախնական հավանություն տվեցին մի ծրագրի, որի համաձայն նախատեսվում է 3 մլրդ եվրո հատկացնել Թուրքիային` «փախստականների հումանիտար կարիքները հոգալու համար»: Այդպիսի առաջարկով հանդես եկավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Մերկելը հայտարարել էր նաև, թե ԵՄ առաջնորդները պայմանավորվել են արագացնել Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իտալիան արգելափակել է €3 մլրդ հատկացումը Թուրքիային: Ինչպես հայտարարել է Իտալիայի ֆինանսների նախարար Պիեռ Կառլո Պադոան, գումարը հատկացվելու է Եվրամիության միասնական բյուջեից, իսկ կոնկրետ նպատակները, թե ինչի համար է այն ծախսվելու, հայտնի չեն: Մինչդեռ Թուրքիան դիմել է ԵՄ-ին` խնդրելով գրեթե կրկնապատկել միգրացիոն ճգնաժամի համար նախատեսված ֆինանսական օգնությունը` €3 մինչև €5 մլրդ:

Մինչդեռ փախստականների հոսքը Եվրամիություն չի նվազում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---