ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը: Այդ մասին հաղորդագրություն է տեղադրվել ՀՀ ԱԳՆ կայքում: «Դատապարտում ենք ‪ԿԺԴՀ‬-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը, որը խախտում է ‪ՄԱԿ‬ Անվտանգության խորհրդի բանաձևերը և սրում իրավիճակը կորեական թերակղզու տարածաշրջանում»,-ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես հայտնի դարձավ ավելի վաղ, ԿԺԴՀ-ն երկրի հյուսիս արևմուտքից կրիչ-հրթիռ է արձակել Երկրի արհեստական արբանյակով, որը Ճապոնիայում, Հարավային Կորեայում և մի շարք այլ երկրներում համարել են բալիստիկ հրթիռի արձակում, հայտնել էր ՏԱՍՍ-ը:

Հրթիռի արձակումը հաջող է անցել, իսկ արբանյակը դուրս է բերվել ուղեծիր: Համաշխարհային հանրությունը դատապարտել էՓհենյանի այս գործողությունը, իսկ ՄԱԿ Անվատնգության խորհուրդը արտահերթ նիստ է գումարում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---