Թբիլիսիի օդանավակայանը մարտի 1-ից կչեղարկի ցերեկային թռիչքները

Թբիլիսիի օդանավակայանը մարտի 1-ից կչեղարկի ցերեկային թռիչքները

PanARMENIAN.Net - Մարտի 1-ից Թբիլիսիի օդանավակայանը կչեղարկի ցերեկային թռիչքները թռիչքուղու վերանորոգման պատճառով` ինքնաթիռրները վայրէջք և թռիչք կկատարեն միայն գիշերային ժամերին:

Ըստ Թբիլիսիի օդանավակայանի մամուլի ծառայության տվյալների, «վերանորոգման աշխատանքները փուլ առ փուլ են իրականացվելու, որի պատճառով ցերեկային թռիչքները կչեղարկվեն մարտին, ապրիլին և մայիսին», հայտնում է «Կավկազսկի ուղելը»:

«Ամեն ամիս որոշակի սահմանափակումներ կլինեն թռիչքուղում` կապված վերանորոգման աշխատանքների հետ»,-գրում է «Սպուտնիկ Գրուզիան»:

Ինչպես հայտարարել է TAV Urban Georgia ընկերությունը, որը օդանավակայանի կառավարիչն է, «բոլոր չվերթները Վրաստանի գլխավոր օդանավակայանից կատարվելու են գիշերային ժամերին», հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Օդանավակայանի արդիականացման շրջանակում նախատեսվում է թռիչքուղու վերակառուցում, որը նախատեսված է ավարտել 2016-ի հունիսի վերջում: 2015-ին Թբիլիսիի օդանավակայանը սպասարկել է 1 847 111 ուղևորի, ինչը 17,25% ավելի է, քան 2014-ին:

Փետրվարի 7-ի դրությամբ Թբլիսիի օդանավակայնը 24 ժամում ընդունում և ճանապարհում է 45 կանոնավոր չվերթ, այդ թվում 28 ցերեկային:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---