ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայատառ կարճ հաղորդագրություններ ուղարկող առաջին օպերատորն է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայատառ կարճ հաղորդագրություններ ուղարկող առաջին օպերատորն է

PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ը հայտարարվել է համացանցում հայատառ գրելու օր: Նախաձեռնության նպատակն է կանխել էլեկտրոնային հաղորդակցման դարաշրջանում հայերեն տառերի` գործածությունից դուրս գալը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես խրախուսել է հայոց լեզվի գործածությունը: Ընկերությունն առաջինն է մշակել է տեխնոլոգիական լուծում, որը բաժանորդներին հնարավորություն է տալիս վայելելու տեղեկատվությունը մայրենի լեզվով ստանալու առավելությունները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

2015թ.-ի հունիսի 11-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է հերթական նորամուծությունը, որի շնորհիվ սմարթֆոնից օգտվող բաժանորդներն ընկերության կողմից ուղարկվող տեղեկատվական կարճ հաղորդագրությունները ստանում են հայատառ: Նույն հաջողությամբ ՝ նախկինում գրադարձության (տրանսլիտերացիայի) միջոցով ռուսերեն կարճ հաղորդագրություն ստացող բաժանորդները կարճ հաղորդագրությունները ստանում են կյուրեղատառ (ռուսատառ): Սմարթֆոնից օգտվող բաժանորդները տեղեկատվական կարճ հաղորդագրությունները շարունակում են ստանալ նախկինում իրենց իրականացրած կարգավորումներից ելնելով. այսինքն՝ այն լեզվով, որով մինչև այժմ ստացել են այդ հաղորդագրությունները: Նորարարությունը չի կրում կոմերցիոն բնույթ:

Բացի այդ, ընկերության սպասարկման կենտրոններում մատուցվող ծառայությունների դիմաց վճարած կամ իրենց կանխավճարային հաշիվը լիցքավորած բաժանորդները, իրականացրած գործարքի վերաբերյալ ստանում են ծանուցում՝ կարճ հաղորդագրության տեսքով: Սմարթֆոնից օգտվող բաժանորդները՝ և՛ ընկերության կողմից ուղարկվող տեղեկատվական կարճ հաղորդագրությունները, և՛SMS-ծանուցումները ստանում են լատինատառ, ռուսատառ կամ հայատառ՝ կախված նախկինում իրականացրած կարգավորումներից: Դրանք, ի դեպ, կարող են փոխվել՝ ըստ բաժանորդի ցանկության:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---