Հետազոտություն. Հայաստանցիները դժգոհ են աշխատավարձից

Հետազոտություն. Հայաստանցիները դժգոհ են աշխատավարձից

PanARMENIAN.Net - Հայաստանցիները հիմնականում բավարարված են աշխատանքային կոլեկտիվով, գործընկերների և ղեկավարության հետ հարաբերություններով: Այս եզրակացության են եկել «Հայաստանի գենդերային բարոմետր» հետազոտության հեղինակները:

Ըստ հետազոտության, ավելի ցածր է աշխատանքային պայմաններով և մասնագիտական աճի հնարավորություններով հարցվողների բավարարվածության աստիճանը: Հարցվածներն առավել դժգոհ են աշխատավարձի չափից, գրում է Panorama.am-ը:

«Արական և իգական սեռի հարցվողների պատասխանների համեմատությունը վկայում է այն մասին, որ ինչպես կանայք այնպես էլ հարցված 63 տղամարդ գրեթե նույն չափով բավարարված են կոլեկտիվով, կոլեգաների և ղեկավարության հետ հարաբերություններով, ինչպես նաև աշխատանքային պայմաններով: Սակայն կանայք էապես ավելի քիչ են բավարարված աշխատավարձով և մասնագիտական աճի հնարավորություններով, քան տղամարդիկ»,- ասված է հետազոտության մեջ:

Տղամարդ հարցվածների շրջանում աշխատավարձի չափով լիովին բավարարված է 9.7%-ը, կանանց՝ 6.7%-ը: Գործընկերների ու ղեկավարության հետ հարաբերութուններով լիովին բավարարված են տղամարդկանց՝ համապատասխանաբար 48.7%-ը և 43.4%-ը, կանանց՝ 48.3%-ը և 46.7%-ը:

Աշխատավարձի չափից բոլորովին բավարարված չէ տղամարդկանց՝ 29.9%-ը, ավելի շու բավարարված չէ 24.7%-ը, ինչ վերաբերում է կին հարվածներին, ապա բոլորովին բավարարված չէ 37%-ը, ավելի շուտ բավարարված չէ 30.9%-ը:

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնը հիմնադրվել է 2013 թ. մայիսի 7-ին ԱՄՆ միջազգային զարգացան գործակալության «Հայաստանում գենդերային հավասարության ապահովման և կանանց հնարավորությունների ընդլայնման» եռամյա ծրագրի շրջանակներում: Ծրագիրը իրականացվում է Արիզոնայի պետական համալսարանի Մելիքյան կենտրոնի և Արիզոնայի պետական համալսարանի Սոցիալական փոխակերպումների դպրոցի հետ համագործակցությամբ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---