Թուրքիայի փոխվարչապետ. Երկիր կարող է ժամանել ևս 600.000 սիրիացի փախստական

Թուրքիայի փոխվարչապետ. Երկիր կարող է ժամանել ևս 600.000 սիրիացի փախստական

PanARMENIAN.Net - Սիրիայի Հալեպ նահանգում անդադար մարտերի պատճառով Թուրքիայում ենթադրում են, որ երկիր կժամանի ևս 600.000 փախստական։ Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։

Նա նաև նշել է, որ այդ ցուցանիշը «թույլատրելիներից վատագույնն» է, Deutsche Welle-ին հղումով գրում է Tert.am-ը:

Վերջին օրերին սիրիական կառավարական զորքերը, որոնց աջակցում են ռուսական ռազմական ուժերը, առաջ են շարժվել դեպի նախկինում ընդդիմադիրների կողմից գրավված Հալեպի միջնաբերդ։ Տասնյակ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները և շարժվել դեպի թուրքական սահման:

Գործողությունների պլանը, որը համաձայնեցվել է 2015թ. նոյեմբերին ԵՄ-ի և Անկարայի կողմից, պահանջում է Թուրքիայից առավել արդյունավետ պաշտպանել իր սահմանները, որպեսզի դադարեցվի փախստականների չվերահսկվող հոսքը դեպի Եվրոպա: Դրա դիմաց Անկարան պետք է ստանա մոտ 3 մլրդ եվրո` իր տարածքում 2.7 մլն փախստականի անհրաժեշտ ամենով ապահովելու համար։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---