ԶԼՄ. Fitch-ը մտադիր է վերանայել Ադրբեջանի վարկային վարկանիշը

ԶԼՄ. Fitch-ը մտադիր է վերանայել Ադրբեջանի վարկային վարկանիշը

PanARMENIAN.Net - Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը պատրաստվում է փետրվարի 26-ին վերանայել Ադրբեջանի վարկային վարկանիշը: Այս մասին հայտնում են Sberbank Investment Research -ի վերլուծաբանները:

«Հունվարի 29-ին S&P-ն իջեցրեց Ադրբեջանի վարկային վարկանիշը մեկ աստիճանով՝ դարձնելով BB+: Փետրվարի 5-ին Moody’s-ն Ադրբեջանի վարկային վարկանիշն իջեցրեց մեկ աստիճանով՝ մինչև Ba1, և այն տեղադրեց հետագա հնարավոր նվազեցման ցուցակում»,- նշում են վերլուծաբաններն իրենց զեկույցում, գրում է Haqqin.az-ին հղումով գրում է Aravot.am-ը:

Տվյալ որոշումը պայմանավորված է երկրի տնտեսության համար նավթի գների անկման պատճառով առաջացած ծանր հետևանքներով: Տարբեր վարկանիշային կազմակերպությունների կողմից վարկանիշի իջեցումը պայմանավորված է տնտեսության կտրուկ անկմամբ և բյուջեի ու վճարային հաշվեկշռի վրա ուժեղ ճնշումների հետ:

«Մենք ենթադրում ենք, որ այն նույնպես (Fitch-ը-խմբ.) կնվազեցնի Ադրբեջանի վարկանիշը: Չի բացառվում է, որ Fitch-ը դա կանի ավելի շուտ, քան նախատեսվում էր»,- ասվում է զեկույցում:

Ըստ բրիտանական Financial Times-ի, Ադրբեջանի իշխանությունները մտադիր էին 4 մլրդ դոլարի վարկ ստանալ ԱՄՀ-ից և Համաշխարհային բանկից: Սակայն Ալիևը հերքել էր այդ հաղորդագրությունները` անվանելով դա «հակաադրբեջանական ուժերի կեղծիք», և հավալել, որ Ադրբեջանն արտերկրի ֆինանսական աջակցության կարիք չունի:

Կարդացեք նաև՝ Բաքուն վարկեր չի ստանա. Միջազգային ֆինանսական կառույցների հետ համաձայնություն չկա

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---