Թուրքիայում զբոսաշրջիկների ամրագրումները նվազել են 40%-ով

Թուրքիայում զբոսաշրջիկների ամրագրումները նվազել են 40%-ով

PanARMENIAN.Net - Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում շարունակում է անկում գրանցվել երկրում տիրող իրավիճակի պատճառով:

Թուրքական Milliyet թերթի տեղեկացմամբ՝ Գերմանիայում գործող TUI միջազգային զբոսաշրջային գործակալության միջոցով արվող ամրագրումները նույնպես նվազել են: Ինչպես հայտնել են գործակալությունից, 2016 թվականի ամռային հանգստի համար Թուրքիայի հյուրանոցներում ամրագրումներ անողների թիվը նվազել է 40%-ով:

Զբոսաշրջային գործակալությունը նշել է, որ թուրքական հյուրանոցներում ամրագրումների անկման պատճառով իր հաճախորդներին ներկայացնում է Թուրքիային այլընտրանքային ուղղություններ, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական Անթալիայի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը հայտարարել է, որ ընթացիկ տարվա հունվարին Անթալիա այցելած ռուս զբոսաշրջիկների քանակը նվազել է 5 անգամ` նախորդ տարվա համեմատ: Ռուս զբոսաշրջիկների այցելությունների քանակի ռեկորդային անկումը մտահոգել է Անթալիայի բնակիչներին: Ըստ Անթալիայի մշակույթի և զբոսաշրջության վարչության տվյալների, ընթացիկ տարվա հունվարին Ռուսաստանից Անթալիա է այցելել ընդամենը 2427 զբոսաշրջիկ, այն դեպքում, երբ 2015-ի հունվարին այդ ցուցանիշը կազմել է 12 870 մարդ, իսկ հանգստացողների ընդհանուր թիվը հունվարին ամենացածրն է եղել վերջին 10 տարում:

Կարդացղեք նաև՝ Հունվարին զբոսաշրջիկների հոսքն Անթալիա նվազագույնն է եղել վերջին 10 տարում

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---