Փետրվարի 10-14-ին տեղումներ չեն լինելու. Ջերմաստիճանը կբարձրանա

Փետրվարի 10-14-ին տեղումներ չեն լինելու. Ջերմաստիճանը կբարձրանա

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում փետրվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:

Երևանում փետրվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը փետրվարի 10-ինլրագրողներին տեղեկացրել է, որ առաջիկա 5 օրվա ընթացքում հանրապետության տարածքը հիմնականում կգտնվի կայուն անտիցիկլոնի ազդեցության գոտում, բացառությամբ փետրվարի 14-ին, երբ կնկատվի ամպամածության խտացում, առանձին հատվածներում սպասվում են թույլ տեղումներ:

Նրա խոսքով՝ օդի ջերմաստիճանը փետրվարի 10-ին ու 11-ին էական փոփոխություններ չի կրի: Սակայն սկսած փետրվարի 12-ից հարավ-արևմուտքից հանրապետության տարածք կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, որոնց ազդեցությունը կպահպանվի մինչև փետրվարի 15-ը ներառյալ, գրում է Tert.am-ը:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-ից մինչև 15-ը և՛ գիշերը, և՛ ցերեկը կբարձրանա 6-8 աստիճանով: Արդյունքում, ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Տավուշի և Սյունիքի հովտային հատվածներում, մասնավորապես Իջևան, Բագրատաշեն, Կապան, Մեղրի, Ագարակ քաղաքներում փետրվարի 15-ին օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +15…+18, Արարատյան դաշտում և Երևանում՝ +10…+12 աստիճանի:

Երևանի փետրվարի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 16.40C (1979 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -20.00C (1972 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -1.90C

Կարդացեք նաև՝ Ճանապարհները հիմնականում անցանելի են. Ստեփանծմինդա-Լարսը բաց է մարդատարների համար

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---