ՀՀ-ում USAID-ի ղեկավար Քարեն Հիլիարդին կփոխարինեն

ՀՀ-ում USAID-ի ղեկավար Քարեն Հիլիարդին կփոխարինեն

PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը կգլխավորի Դեբորա Գրիզերը: Այս մասին փետրվարի 10-ին լրագրողներին ասել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ներկա ղեկավար Քարեն Հիլիարդը:

Վերջինիս խոսքով՝ իր լիազորությունների ժամկետը ավարտվում է մայիսին, գրում է Arka.am-ը:

2012-ից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը ղեկավարում է դոկտոր Քարեն Հիլիարդը: Ուենալով ավելի քան 20 ըարվա փորձ դիվանագիտական ծառայությունում` Հիլիարդը իր նախորդ պաշտոնում հանդիսացել է ԱՄՆ ՄԶԳ Ներկայացուցիչը Մոնղոլիայում:

2007-2011 թթ. նա Առաքելության տնօրեն էր Ջամայկայում: Մինչ այդ նա Վաշինգթոնում Գործակալության Գլոբալ առողջության բյուրոյի Ռազմավարական պլանավորման և բյուջեի գրասենյակի տնօրենն էր, իսկ 2003-2006թթ.` Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի տարածաշրջանում Տարածաշրջանային տնօրենի տեղեկալը: Նրա նախորդ նշանակումների շարքում են նաև Հաիթին, Մալավին, Նիկարագուան, Օմանը և Եգիպտոսը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---