«Գրոզնի Ավիա»-ն թռիչքներ կիրականացնի Կուրսկից և Վորոնեժից դեպի Երևան

«Գրոզնի Ավիա»-ն թռիչքներ կիրականացնի Կուրսկից և Վորոնեժից դեպի Երևան

PanARMENIAN.Net - «Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը մտադիր է կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի Երևան Կուրսկից և Վորոնեժից: Այդ մասին ԶԼՄ-ներին է հայտնել ավիաընկերության գլխավոր գործակալ Միխաիլ Զուևը:

Կուրսկ-Երևան առաջին չվերթն ավիաընկերությունը մտադիր է իրականացնել 2016-ի մարտի 18-ին: Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ:

Տոմսերի գների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան: Տեղական իշխանությունները ևս դեռևս դեպի Երևան թռիչքների մասին չեն հայտարարել, հայտնում է 46tv-ն:

Մարտին Վորոնեժի օդանավակայանից կանոնավոր չվերթ կգործի նաև Վորոնեժ-Երևան երթուղով: Ավիափոխադրողը նույն «Գրոզնի Ավիա» ավիաընկերությունն է:

Առաջին թռիչքը կկայանա մարտի 17-ին: Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ, Վորոնեժից` հինգշաբթի օրերը:

Վորոնեժից Երևան թռիչքներ իրականացնելու լիցենզիա «Գրոզնի Ավիան» ստացել է 2014-ին: Վորոնեժից թռիչքները կիրականացվեն Յակ-42 Դ ինքնաթիռով, հայտնում է 36on-ը:

«Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը ստեղծվել է ՌԴ Չեչնիայի հանրապետության ղեկավարության կողմից ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի սպասարկման նպատակով: Ավիաընկերությունը կատարում է մի շարք տարածաշրջանային և միջազգային չվերթներ: «Գրոզնի Ավիան» նաև Ղրիմի պաշտոնական ավիափոխադրողն է:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---