Լևոն Արոնյանը մասնակցելու է Ցյուրիխի գերմրցաշարին

Լևոն Արոնյանը մասնակցելու է Ցյուրիխի գերմրցաշարին

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի փետրվարի 12-ին Ցյուրիխում մեկնարկող գերհզոր մրցաշարին, որտեղ նրա մրցակիցները կլինեն աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը և Վիշվանաթան Անանդը, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին և Ալեքսեյ Շիրովը:

Մրցաշարը անցկացվելու է երկու շրջանով: Առաջինում մրցակիցները միմյանց դեմ կմրցեն, ինչպես կազմակերպիչներն են նշում «նոր դասական» ժամակարգով, որտեղ կողմերին կտրվի 40 րոպե պարտիայի համար (յուրաքանչյուր քայլին 10 վայրկյան հավելումով), իսկ երկրորդ շրջանը կանցկացվի կայծակնային շախմատի կանոններով:

Մրցաշարի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 12-ին` Երևանի ժամանակով 21.00-ին, հայտնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան:

Լևոն Արոնյանը հայ ուժեղագույն շախմատիստ է, 2005-ի շախմատի աշխարհի առաջնության գավաթակիր, Շախմատային երեք օլիմպիադաների (2006, 2008, 2012), Լինարեսի (2006) և Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարերի (2007, 2008, 2012 և 2014), ՖԻԴԵ 2008/2009 Գրան պրիի, Բիլբաոյի Մեծ սաղավարտի (2009, 2013), «Ամբերի» (2008, 2009, 2011), 2009-ի արագ շախմատի աշխարհի մրցաշարի հաղթող է, Ֆիշերի շախմատի աշխարհի մրցաշարի երկակի չեմպիոն է (2008, 2009), բլիցի աշխարհի չեմպիոն (2010)։ ՀՀ կազմում Շախմատի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող 2011-ին։

Հայ գրոսմայստերը կմասնակցի 2016-ի մարտի 10-ից 30-ը կայանալիք հավակնորդների մրցաշարին։ Մրցաշարի հաղթողը կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ՝ չեմպիոնական տիտղոսի համար։

Կարդացեք նաև՝ CNN-ի անդրադարձը. Լևոն Արոնյան` «հայկական շախմատի Դևիդ Բեքհեմը»

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---