Մարզահամերգային համալիրը վաճառելու որոշումը չեղարկվել է

Մարզահամերգային համալիրը վաճառելու որոշումը չեղարկվել է

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը փետրվարի 11-ին չեղյալ է համարել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ը վաճառելու մասին 2015-ի իր որոշումն ու լուծարել է «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ընկերության հետ կնքված առուվաճառքի պայմանագիրը։

Չեղարկման հիմնավորումը այն է, որ ընկերությունը սահմանված ժամկետում չի կատարել գույքի դիմաց վճարումը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

ՀՀ կառավարությունը օգոստոսի 13-ի նիստում որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ սեփականությունը հանդիսացող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառքի ձևով օտարել «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ–ին։ Անշարժ գույքի վաճառքի գինը` $30 մլն-ին համարժեք դրամ է: Ընկերությունը պարտավորվում է իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր, որի ընդհանուր արժեքը գերազանցում է $100 մլն-ը: Ներդրումային ծրագիրը նախատեսում է իրականացնել 4 տարվա ընթացքում և վերանորոգել համալիրի շենքը,ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն:

ՀՀ կառավարության Էլեկտրոնային ռեգիստրի տվյալներով՝ «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ն Կառավարության օգօստոսի 13-ի որոշումից ընդամենը 24 օր առաջ է գրանցվել` հուլիսի 20-ին, գրանցման հասցեն էլ՝ բնակարանի հասցե է: Ընկերության հիմնադիրն է Արմեն Զավենի Գևորգյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---