«Արփա-Սևան» թունելի վթարային հատվածները կվերանորոգվեն

«Արփա-Սևան» թունելի վթարային հատվածները  կվերանորոգվեն

PanARMENIAN.Net - Ոռոգման ոլորտի կազմակերպությունների գործունեության և կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև «Արփա-Սևան» N2 թունելում նոր ի հայտ եկած առանձին վթարային հատվածների հիմնանորոգման ֆինանսավորումն ապահովելու համար փետրվարի 11-ին Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ «Արփա-Սևան» թունելի վերանորոգումը հնարավորություն կտա Սևանա լիճ ավելի շատ քանակությամբ ջուր տեղափոխելու:

Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ հարցը քննարկվել է ՀՀ նախագահի հետ, և հանձնարարել է պատասխանատուներին վերանորոգման աշխատանքները հնարավորինս արագ իրականացնել:

ՀՀ վարչապետի 2016թ. հունվարի 8-ի հանձնարարականի կատարումը սահմանված ժամկետում՝ մինչև 2016թ. մարտի 31-ը, ապահովելու, ինչպես նաև շինարարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների որակի բարձացման նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում:

Որոշմամբ առաջարկվում է մինչև 50 մլն դրամի շինարարական աշխատանքների պարագայում վերը նշված նախագծային աշխատանքներն իրականացվեն տեղերում՝ մարզպետարանների կողմից:

Ողջունելով քաղաքաշինության նախարարության մոտեցումը՝ գործադիրի ղեկավարը շեշտել է, որ լիազորությունների ապակենտրոնացումը հնարավորություն է տալիս տարածքային կառավարման մարմիններին իրենց մասնակցությունը բերել նախագծային աշխատանքներին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---