Ադրբեջանական նավթը 4%-ով էժանացել է

Ադրբեջանական նավթը 4%-ով էժանացել է

PanARMENIAN.Net - Ադրբեջանական նավթը փետրվարի 12-ին էժանացել է մոտ 4%-ով:

Սուպսով, Բաթումով ու Ջեյհանով փոխադրվող նավթի գինը ընկել է 1.16 ԱՄՆ դոլարով, ինչը մոտ 3.6%-ի անկում է, Haqqin.az-ին հղումով գրում է Tert.am-ը:

Ներկայում Azeri LT CIF ապրանքանիշի նավթի գինը $31.45 է մեկ բարելի դիմաց:

Հունվարի վեջին Standard & Poor's միջազգային վարկանիշային գործակալությունը ազգային արժույթով և արտարժույթով Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշներն իջեցրել է՝ «BBB-»-ից (ներդրումային մակարդակի վերջին աստիճանից)՝ BB+ «աղբային» մակարդակ:

Դա տեղի է ունեցել նավթի գների անկման ֆոնին: Գործակալությունից հայտնել են, որ իրենց գնահատականով Ադրբեջանի կառավարությունը բյուջեի դեֆիցիտ է գրանցելու մինչև 2018-ի ավարտը:

Նավթի գների անկումը ծանր կացություն է ստեծղել Ադրբեջանի տնտեսության ոլորտում: Նավթի գնանկումը համաշխարհային շուկայում անհրաժեշտություն է դարձնում տնտեսական ծրագրերի վերանայումն այդ երկրում: Moody's միջազգային վարկանիշային գործակալությունն արդեն վերանայել է ադրբեջանական 6 առաջատար բանկերի վարկանիշները` դեպի բացասական: Ըստ գործակալության հրապարակած հաղորդագրության` վերանայվել են VTB (Ադրբեջան), Bank of Baku, UniBank, XALQ BANK, Bank Respublika, Kapital Bank բանկերի վարկանիշները:

2015թ-ին ընդհանուր առմամբ Ադրբեջանի միջազգային պահուստները կրճատվել են 63%-ով՝ 13.7 մլրդ դոլարից հասնելով 5 մլրդի: Պահուստները շեշտակի անկումը պայմանավորված է մանաթի փոխարժեքը կայուն պահելուն միտված ԿԲ-ի քաղաքականությամբ: 2015-ի տվյալներով Ադրբեջանի կառավարությունը 350 մլն մանաթով կրճատել է սոցիալական նախագծերի ֆինանսավորումը:

Տարեսկզբին Ադրբեջանում նախորդ տարվա մեկնարկի համեմատ արդեն ավելի քան 25 000 աշխատատեղ է փակվել շինարարության ոլորտում:

Ադրբեջանի տնտեսության մեջ ոչ նավթային հատվածն ընդամենը 2,3% է կազմում: Դա նշանակում է, որ մանաթի սրընթաց արժեզրկումից հետո տարիներ կպահանջվեն, որպեսզի Ադրբեջանը կարողանա համաշխարհային շուկա արտահանել ոչ նավթային սեկտորի ապրանքներ: Ուստի երկրում մեծ է լինելու ներմուծվող ապրանքների պահանջարկը, իսկ դա գործունեության լայն դաշտ է ստեղծում մաքսանենգների և ընդհատակյա առևտրի համար, գրում է պարբերականը:

Կարդացեք նաև՝ ԶԼՄ. Fitch-ը մտադիր է վերանայել Ադրբեջանի վարկային վարկանիշը

Բաքուն վարկեր չի ստանա. Միջազգային ֆինանսական կառույցների հետ համաձայնություն չկա

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---