ԱՄՆ պետքարտուղար. Ասադը պետք է մասնակցի Սիրիայի հարցով բանակցություններին

ԱՄՆ պետքարտուղար. Ասադը պետք է մասնակցի  Սիրիայի հարցով բանակցություններին

PanARMENIAN.Net - Սիրիայի հարցով տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, որոնց պետք է մասնակցի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սիրիայի աջակցության միջազգային խմբի մյունխենյան բանակցություններն ամփոփող մամուլի ասուլիսում։

«Կան շատ ստորջրյա հոսանքներ, որոնք դժվարացնում են իրավիճակը, սակայն մենք վստահ ենք, որ բանակցությունները միակ միջոցն են, որ Սիրիան կարողանա ապրել ու դարձյալ բարգավաճել»,- ասել է Քերին, Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը։

Նա նշել է, որ կան տարաձայնություններ, որոնք պետք է հարթվեն բանակցությունների միջոցով։

«Ասադը պե՛տք է մասնակցի նման բանակցություններին», - ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Փետրվարի 12-ին Սիրիային աջակցող միջազգային խումբը Մյունխենում պայմանավորվել է մեկ շաբաթվա ընթացքում Սիրիայում հրադադարի հաստատման մասին: Հանդիպման ավարտին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Առաջիկայում 2 խումբ կձևավորվի` մեկը կզբաղվի հրադադարի հաստատման հարցերով, մյուսը` հումանիտար: Միջազգային խումբը որոշել է մեկ շաբաթվա ընթացքում լուծել երկրի բոլոր մասեր հումանիտար բեռներ հասցնելու հարցը և որոշել ռազմական գործողությունների դադարեցման կարգը: Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերը մանրամասնել է, որ ռազմական գործողությունների դադարեցմանը կնախորդի հակամարտության գոտում բռնության կրճատման գործընթացը:

Կարդացեք նաև՝ Մյունխենում պայմանավորվել են Սիրիայում հրադադարի հաստատման մասին

Քեսաբը 50 տ հումանիտար օգնություն է ստացել ՌԴ-ից

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---