ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը բիզնես-դասընթացներ է կազմակերպում ՓՄՁ ղեկավարների համար

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը բիզնես-դասընթացներ է կազմակերպում ՓՄՁ ղեկավարների համար

PanARMENIAN.Net - Փոքր և միջին ձեռնարկություններին իրենց գործունեության բոլոր փուլերում աջակցելու նպատակով ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլբանկն առաջինն է Հայաստանում, որն իր հաճախորդների համար սկսեց պարբերաբար կազմակերպել անվճար բիզնես-դասընթացներ:

Բանկի կողմից իրականացվող ծրագրի ընթացքում մասնակիցներին ներկայացվում է 5 տարբեր թեմա՝ ուղղված բիզնեսի օպտիմալ կառավարման համար տեսական և պրակտիկ գիտելիքների տրամադրմանը, ինչպես նաև մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը: Դասընթացների ցանկն ապագայում կհամալրվի գործընկերների համար օգտակար այլ թեմաներով:

Դասընթացներն այսուհետ կազմակերպվելու են ոչ միայն Բանկի հաճախորդ հանդիսացող կազմակերպությունների, այլև բանկի հաճախորդ չհանդիսացող բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար, որոնք մասնակցելուցանկություն կհայտնեն:

Փոքր և միջին բիզնեսին օժանդակման նպատակով կազմակերպվող դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ՝ 010 31 88 88 (81-85, 81-49) հեռախոսահամարով, կամ այցելելով Բանկի` Երևանում գտնվող ցանկացած մասնաճյուղ:

Հերթական դասընթացները տեղի կունենան փետրվարի 23-ից 26-ը: Բիզնես-դասընթացներն անվճար են բոլոր մասնակիցների համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---