Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Քրիստիան Վիգենին

Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Քրիստիան Վիգենին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան Քրիստիան Վիգենին նշանակել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ:

Դեռ հայտնի չէ, թե նորանշանակ հատուկ ներկայացուցիչը երբ կայցելի տարածաշրջան: Հատուկ ներկայացուցիչը բոլոր ջանքերը կգործադրի մեծ կարևորություն ունեցող տարածաշրջանային խնդիրների լուծման համար, հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:

Քրիստիան Վիգենին այդ պաշտոնում կփոխարինի Ժոաո Սոարեշին:

Ժոաո Սոարեշը Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր 2011-ի հուլիսի 10-ից: ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի պաշտոնը թափուր էր մնում Գորան Լենմարկերի գործունեության ավարտից հետո և ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆտիմիուն որոշեց այդ պաշտոնում առաջադրել Ժոաո Սոարեշին, որին լավ են ճանաչում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում:

Լենմարկերն ավարտեց իր գործունեությունը Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նախորդ տարի, երբ չվերընտրվեց 2010թ. սեպտեմբերին Շվեդիայում կայացած խորհրդարանական ընտրություններում:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---