Սիրիայի ընդդիմությունը խոստովանել է, որ հրթիռների մեծ խմբաքանակ է ստացել արտերկրից

Սիրիայի ընդդիմությունը խոստովանել է, որ հրթիռների մեծ խմբաքանակ է ստացել արտերկրից

PanARMENIAN.Net - Բաշար Ասադի հակառակորդները հայտնել են, որ «ցամաք-ցամաք» դասի հրթիռների մեծ խմբաքանակ են ստացել արտերկրից, որոնց օգնությամբ մտադիր են կասեցնել Սիրիայի կառավարական ուժերի հարձակումը Հալեպի մատույցներում:

Այդ մասին հայտնել են Reuters-ին Ասադին ընդդիմադիր երկու դաշտային հրամանատար, կառավարական բանակի գրոհից հետո: Նրանց խոսքով, զենքը ստացվել է «Սիրիայի նախագահի արտերկի թշնամիներից»: Ըստ աղբյուրի, խոսքը մինչև 20 կմ հեահարությամբ հրաթիռների մասին է, հայտնում է ՌԲԿ-ն: «Դա գերազանց օգնություն է»,-ասել է գործակալությանը գրոհայիններից մեկը, որը չի ցանկացել նշել իր անունը:

Գործակալության երկրորդ զրուցակիցը նշել է, որ ստացած հրթիռները թույլ կտան զգայուն հարվածներ հասցնել կառավարական բանակի դիրքերին:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ սիրիական Հալեպի մատույցներում գործող գրոհայինները մատակարարվում են Թուրքիայից: Նա նշել էր, որ Հալեպի արևմտյան արվարձանները մինչ օրս վերահսկվում են «Ջեբհաթ ան Նուսրայի» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումների կողմից: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները դեպի թուրքական սահման են քշում Հալեպի խաղաղ բնակիչներին` դասալքության դիմելով, իսկ արևմտյան հեռուստաալիքները դա ներկայացնում են որպես ռուսների բարբարոսական ռմբակոծությունների հետևանք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---