Բրազիլական «Կորինտիանսի» ֆուտբոլիստը հանդես կգա ՀՀ ազգային հավաքականում

Բրազիլական «Կորինտիանսի»  ֆուտբոլիստը հանդես կգա ՀՀ  ազգային հավաքականում

PanARMENIAN.Net - Բրազիլահայ 19-ամյա կիսապաշտպան Վագներ Գդիկյանը (Վագնինյո), ով հանդես է գալիս բրազիլական «Կորիտնիանս» հեղինակավոր ակումբի երիտասարդական թիմում, 2016-ի հունիսին Հայաստանի քաղաքացիություն և ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու հնարավորություն կստանա:

Վագներ Գդիկյանը երկարաձգել է «Կորիտնիանսի» հետ կնքած պայմանագիրը մեկ տարով, Bucket Group ֆուտբոլային գործակալությանը հղումով գրում է armfootball.com-ը:

Վագնինյոն մինչ օրս հանդես է եկել «Կորիտնիանսի» երիտասարդական թիմերում: Ծնվել է Սան-Պաուլու քաղաքում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---