ԱՄՆ դեմոկրատները միանում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին

ԱՄՆ դեմոկրատները միանում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին

PanARMENIAN.Net - Դեմոկրատ կոնգրեսական Լուիզա Սլոթերը միացել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագծին՝ դառնալով ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության առաջին ներկայացուցիչը, որը սատարում է Բաքվի դեմ պատժամիջոցների գաղափարին, հայտնում է Turan գործակալությունը:

«Ադրբեջանի ժողովրդավարության ակտ» կոչվող օրինագիծը առաջ էր քաշել ազդեցիկ կոնգրեսական և Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիսթոֆեր Սմիթը: Բաքվում այդ օրինագիծը համարում են հայամետ՝ հիշեցնելով, թե Սմիթը կողմ է նաև Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Ըստ գործակալության, Սլոթերին հազիվ թե կարելի է հայամետ համարել, քանի որ նա միշտ աջակցել է Ադրբեջանին: Ինքը Սմիթը այդ մեղադրանքներն այսպես է ներկայացրել. «Ադրբեջանի ժողովրդավարության ակտ» օրինագիծը ոչ մի կապ չունի հայերի հետ, դա Ադրբեջանում մարդու իրավունքների մասին փաստաթուղթ է: Ուստի, երբ ես լսում եմ, թե ինչ են խոսում Ադրբեջանի խորհրդարանում, կառավարամետ ԶԼՄ-ներում, թե ինչ է ասում նախագահի մամուլի քարտուղարը, ես սկսում եմ մտածել, թե որքանով են նրանք իրազեկված այլ հարցերում…»:

Օրինագիծը, որով կարող են պատժամիջոցներ սահմանվել Ադրբեջանի կառավարության անդամների դեմ, կտարածվի նաև գործարար շրջանակների վրա, որոնք առևտուր են անում ԱՄՆ հետ, անվտանգության աշխատակիցների, ուժային մարմինների և դատական իշխանությունների մարմինների վրա: Օրինագծով նախատեսվում է նաև ֆինանսական պատժամիջոցներ սահմանել: Պատժամիջոցները կարող են չեղարկվել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը զգալի առաջընթաց հաստատի ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության զարգացման գործում, ինչպես նաև ապահովի ազատ և արդար ընտրությունների անցկացում, ասվում է ԵԱՀԿ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Միացյալ Նահանգները համբերությամբ էր վերաբերվում Ադրբեջանի վարչակազմի գործողություններին, սակայն դա կարող է փոխվել, հայտարարել է ԱՄՆ-ի կոնգրեսական, Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթը՝ ելույթ ունենալով հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումների ընթացքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---