ԱՄՆ պետքարտուղարը Սիրիայում ցամաքային գործողություններով է սպառնացել Ասադին ու ՌԴ-ին

ԱՄՆ պետքարտուղարը Սիրիայում ցամաքային գործողություններով է սպառնացել Ասադին  ու ՌԴ-ին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին զգուշացրել է սիրիական իշխանություններին երկրում «ցամաքային զորակազմի» հայտնվելու հնարավորության մասին՝ այն դեպքում, եթե երկրի իշխանությունները չկատարեն հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ստանձնած պարտավորությունները:

«Եթե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը չկատարի իր պարտավորությունները, իսկ իրանցիները և ռուսները չստիպեն նրան անել այն, ինչ խոստացել են, ապա միջազգային հանրության անդամները, անկասկած, չեն նստելու հիմարի նման ու պարզապես հետևեն այդ ամենին»,- հայտարարել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը,Reuters-ին հղումով գրում է Tert.am-ը:

Քերին ընդգծել է, որ հրադադարի պլանի խափանման դեպքում Սիրիայում հնարավոր է՝ «լրացուցիչ ցամաքային զորք» հայտնվի։

Փետրվարի 12-ին Սիրիայի աջակցության միջազգային խումբը՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ, համատեղ հայտարարություն է ընդունել, որով կոչ է արվում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում դադարեցնել մարտական գործողություններն այդ երկրում։

Ավելի վաղ Սիրիա իրենց զորքը մտցնելու պատրաստակամության մասին էին հայտարարել Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն։

Կարդացեք նաև՝ Չավուշօղլու. Չենք բացառում, որ կմասնակցենք Սիրիայում ցամաքային գործողությանը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---