ԼՂ և տարածաշրջանի խնդիրները՝ Նալբանդյանի և Նուլանդի հանդիպման առանցքում

ԼՂ և տարածաշրջանի խնդիրները՝ Նալբանդյանի և Նուլանդի հանդիպման առանցքում

PanARMENIAN.Net - Փետրվարի 13-ին Մյունխենում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդին:

Հայաստանի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ, կարևորել վերջին տարիներին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բարեկամական գործընկերության ամրապնդմանն ուղղված քայլերը։

Նալբանդյանը և Նուլանդը մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացման ուղիների շուրջ։Նալբանդյանը և Նուլանդը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը։

Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերը:

2015-ի փետրվարի 18-ին տարածաշրջանային այցով Հայաստան է ժամանել ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնական Վիկտորիա Նուլանդը: ՀՀ ԱԳ նախարարի հանդիմպանը նա նշել էր, որ Միացյալ Նահանգները մեծ կարևորություն են տալիս տարբեր բնագավառներում Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը և պատրաստ են հավելյալ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Վիկտորիա Նուլանդն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Իսկ փետրվարի 16-ին Նուլանդն եղել է Բաքվում, որտեղ քննարկվել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումն առևտրի ու ներդրումների ոլորտում, էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության հարցերն ու ղարաբաղյան կարգավորման առաջընթացը:

Փետրվարի 17-ին Թբիլիսի այցի ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, ներառյալ Վրաստանի եվրոպական ինտեգրումն ու տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված ջանքերը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---