Դամասկոսը թույլատրել է ՄԱԿ հումանիտար շարասյան մուտքը պաշարված շրջաններ

Դամասկոսը թույլատրել է ՄԱԿ հումանիտար շարասյան մուտքը պաշարված շրջաններ

PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանությունները թույլ են տվել ՄԱԿ հումանիտար շարասյանը մուտք գործել պաշարված 7 շրջան: Այդ մասին հայտնում է Reuters-ը:

«Ինչպես հասկանում եմ, Սիրիայի իշխանությունները հավանություն են տվել մուտք գործելուն 7 պաշարված շրջաններ»,-ասել է հումանիտար համակարգման հանձնախմբի ներկայացուցիչ Վանեսսա Հուգուանը:

Ըստ նրա, օգնությունը կուղարկվի մոտ օրերս:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ն անվտանգության երաշխիքներ է ակնկալում հակամարտության կողմերից, ինչը թույլ կտար սկսել հումանիտար բեռների առաքումը Սիրիայի պաշարված շրջաններ:

Գործընթացն ավելի բարդ է, քան ակնկալվում էր, փետրվարի 14-ին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Յան էլիասոնը Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---