ՀՀ-ն՝ ՄԱԿ-ի պատվո ցանկում![]() 17 փետրվարի 2016 - 13:45 AMT PanARMENIAN.Net - 2016-ին Հայաստանի Հանրապետությունը ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում (Honour roll)` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ-ն: Հունվարին ՀՀ կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել մոտ $150.000, որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2016-ի տարեկան անդամավճար: Պատվո ցանկում ընդգրկվում են այն անդամ երկրները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել են ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին անդամակցության գծով ֆինանսական պարտավորությունները: 2016-ին պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 27-ը: ![]() ![]() Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |