Գերմանիան վրդովված է Հրանտ Դինքի նողկալի սպանությամբ

PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳՆ-ն տարածել է Գերմանիայի` որպես Եվրամիության նախագահ, պաշտոնական հայտարարությունը` Ստամբուլում թուրք-հայկական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, «ԵՄ-ն վրդովված է Հրանտ Դինքի նողկալի սպանությամբ եւ իր խորին ցավակցությունն է հայտնում սպանվածի հարազատներին եւ ընկերներին»: «Նախագահը վստահ է, որ թուրքական իշխանությունները հնարավորինս արագ կհետաքննեն այդ հանցագործությունը եւ չի կասկածում, որ Թուրքիան շարունակելու է գնալ մտքի ազատության իրավունքի իրականացման ուղով»,- ընդգծվում է հայտարարության մեջ:



Գերմանիայի ԱԳՆ-ն նաեւ նշում է, որ Հրանտ Դինքը խիզախ լրագրող է եղել, ով գիտակցում էր, որ նրա պրոֆեսիոնալ գործնեությունը` կապված ժողովրդվարության եւ մտքի ազատության պայքարի հետ, իր մեջ մեծ ռիսկ էր կրում: «Միեւնույն ժամանակ նա միշտ չափի զգացում է ունեցել եւ խուսափել է հակամարտություններ հրահարելուց: Նա միանշանակ պաշտպանել է Թուրքիայի ժողովրդավարական բարեփոխումները: Այդ պատճառով Հրանտ Դինքը մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն թուրքական հասարակության տարբեր շերտերում, այլեւ Եվրոպայում»,- ասվում է փաստաթղթում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---