Հրանտ Դինքը Հայոց ցեղասպանության վերջին զոհն է

PanARMENIAN.Net - Հրանտ Դինքը դարձավ Հայոց ցեղասպանության վերջին զոհը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է The California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը: Նրա խոսքերով, հայ լրագրողի սպանության մեջ թուրքական կառավարությունը մեղքի մեծ բաժին ունի: «Այն անհանդուրժողականության մթնոլորտ է ստեղծում, օրենքներ է ընդունում Հայոց ցեղասպանության հիշատակման դեմ եւ չի ճանաչում այն: Հրանտ Դինքի վրա կրակողները անուղղակիորեն կապված են կառավարության հետ: Հրանտն իմ ընկերն էր, իմ գործընկերը, «Հայ Դատի» գործով իմ գործակիցը»,- ասել է Հարութ Սասունյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---