ՀՀ-ից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը կրկնապատկվել է

ՀՀ-ից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը կրկնապատկվել է

PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 10.248 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` 2015-ի նույն ժամանակահատվածի 5.093 տոննայի դիմաց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

Այդ թվում` արտահանվել է 3.299 տոննա պտուղ և խաղող՝ 2015-ի նույն ժամանակահատվածի 2.219 տոննայի դիմաց, 6.949 տոննա բանջարեղեն և կարտոֆիլ ՝ 2015-ի նույն ժամանակահատվածի 2.874 տոննայի դիմաց։

Փետրվարի 15-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 7.575 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` 2015-ի նույն ժամանակահատվածի 4.139 տոննայի դիմաց:Հայկական թարմ պտուղ-բանջարեղենն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Շվեյցարիա, Իրաք։

2015-ի հոկտեմբերի 7-ի դրությամբ ՀՀ-ից ընդհանուր առմամբ արտահանվել էր 60.600 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն 2014-ի նույն ժամանակահատվածի 36.364 տոննայի դիմաց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---