Ռոբերտ Քոչարյանը պարգեւատրվել է Ուղղափառ ժողովուրդների միասնության միջազգային հիմնադրամի կողմից

PanARMENIAN.Net - 2007 թվականի հունվարի 21-ին Մոսկվայում կայացել է Ուղղափառ ժողովուրդների միասնության միջազգային հիմնադրամի պարգեւատրության հանդիսավոր արարողությունը` «Ուղղափառ ժողովուրդների միասնության հարցում երեւալի գործնեության համար» խորագրով, հաղորդում է Մոսկվայի Պատրիարքարանի մամլո ծառայությունը: Պարգեւատրման արարողությունը գլխավորել է Մոսկվայի եւ Ամենայն Ռուսիո սրբագույն պատրիարք Ալեքսիյ II-ը: Այս տարի Հիմնադրամի մրացանակին արժանացել են.



- Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` եկեղեցի-պետություն հարաբերությունների զարգացման մեջ մեծ ներդրման համար



- ՄԱԿ-ի 6-րդ գլխավոր քարտուղար Բուտրոս-Բուտրոս-Գալին` քրիստոնեական հոգեւոր արժեքների առաջխաղացման հարցում մեծ անձնական աջակցության համար



- ռուսական «Գազպրոմ» ընկերությունը` ՌՈՒԵ սրբությունների եւ աշխարհի այլ Ուղղափառ եկեղեցիների վերականգնմանն օգնելու համար



Մասնավորապես, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պարգեւատրվել է որպես ժամանակակից հասարակության մեջ քրիստոնեկան ազդեցության ընդլայնման հետեւողական եւ գործուն կողմնակից, պետություն-եկեղեցի հարաբերությունների զարգացումն իրականացնող գործիչ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---