Հայկական գինին և կոնյակը՝ Բենիլյուքսի երկրների շուկայում26 փետրվարի 2016 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած հայ-բելգիական գործարար համաժողովից ամիսներ անց Բելգիա է արտահանվել հայկական գինիների ու կոնյակի առաջին խմբաքանակը։ Հունվարին Հայաստանից Բելգիա է արտահանվել 23 տեսակի 10.000 շիշ գինի և 12 տեսակի 1.700 շիշ կոնյակ։ Գործարար համաժողովը տեղի է ունեցել 2015-i հունիսի 11-ին, Բրյուսելում։ Համաժողովից հետո բելգիական With Us ընկերությունը դիմել է խնդրանքով՝ ծանոթանալու հայկական գինու, կոնյակի, կարպետների և կաշվե իրերի տեսականու։ Բելգիական ընկերությունը մտադրություն էր հայտնել կազմակերպելու հայկական գինիների ներմուծումը Բելգիա և Բենիլյուքսի երկրներ (Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ)։ Օրեր անց, հուլիսի 16-ին Հայաստանի զարգացման հիմնադրամը Եվրոպական Միությունում Հայաստանի առևտրային կցորդի հետ համատեղ կազմակերպել է բելգիական With Us ընկերության տնօրենի այցը Երևան, գրում է Aravot.am-ը։ Այցի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ ու քննարկումներ հայկական տարբեր ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքում արտահանման պայմանագրեր են կնքվել «Արմաս», «Կարաս», «Արմենիա Վայն» և «Նոյ» ընկերությունների հետ։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |