Հայ բռնցքամարտիկները Ստրանջայի մրցաշարում մեդալ չեն նվաճել

Հայ բռնցքամարտիկները  Ստրանջայի մրցաշարում մեդալ չեն նվաճել

PanARMENIAN.Net - Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի` Ստրանջայի միջազգային մրցաշարից հայ բռնցքամարտիկները վերադառնում են ձեռնունայն: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Հայաստանի վերջին պատվիրակը` 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն իր առաջին իսկ մենամարտում պարտվել է Բուլղարիան ներկայացնող Կրիստիան Դիմիտրովին: Ավելի վաղ հայ մյուս բռնքամարտիկները 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն իր առաջին մենամարտում պարտվել է բուլղարացի Տինկո Բանաբակովին, իսկ 56 կգ քաշային Արամ Ավագյանը մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Ասանաուի հետ:

Մրցավարները հաղթանակը շնորհել ենբելառուսցի մարզիկին:

Ստրանջայի միջազգային մրցաշարում Հայաստանի պատվիրակներից առաջինը ռինգ է դուրս եկել Եվրոպայի և աշխարհի երիտասարդների չեմպիոն Անուշ Գրիգորյանը: Վիճակահանության արդյունքում 1/16-րդ փուլում Գրիգորյանի հակառակորդը 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերի հաղթող, Բաքվի Եվրոպական խաղերին չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի բազմակի մեդալակիր, Անգլիան ներկայացնող Վիրջրինա Նիկոլա Ադամի հետ: Գրիգորյանը երեք ռաունդում էլ զիջել է մրցակցին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---