The Fiscal Times. Սիրիայում ԻՊ-ի դեմ մարտերը կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը Միջին Արևելքում

The Fiscal Times.  Սիրիայում ԻՊ-ի դեմ մարտերը կարող են փոխել   ուժերի հավասարակշռությունը  Միջին Արևելքում

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ երկու ճակատագրական մարտերը կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը Միջին Արևելքում։ Սիրիայի ամենամեծ քաղաք Հալեպը և Իրաքի երկրորդ ամենամեծ քաղաք Մոսուլը վտանգի տակ են:

Իրավիճակն օգտագործում է ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիան, որը վտանգում է Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիան ԻՊ-ի դեմ պայքարում և ավելի շատ դժվարություններ է ստեղծում Արևմուտքի և Ռուսաստանի միջև,The Fiscal Times-ին հղումով գրում է Tert.am-ը։

Նշվում է, որ Սիրիայի քրդերն ԱՄՆ-ի ամենահավատարիմ դաշնակիցն են Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում, որքան շատ են թուրքերը ռմբակոծում նրանց, այնքան ավելի շատ են նրանք աջակցություն խնդրելու։ Բայց քանի դեռ ԱՄՆ-ն խուսափում է աջակցություն տրամադրելուց, քրդերն օգտվում են ռուսական օդային հարվածներից: Եթե դրա հետևանքով քրդերը սկսեն համագործակցել Ռուսաստանի և Սիրիայի իշխանությունների հետ, ԻՊ-ի դեմ գործող ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան կարող է վտանգի ենթարկվել։

Լրատվականը գրում է, որ այս զարգացող իրավիճակում շատ բան է վտանգված ԱՄՆ-ի և Արևմուտքի համար: ԻՊ-ին հաղթելը թանկ նախաձեռնություն է՝ և՛ ռազմական, և՛ քաղաքական առումով: Բայց եթե ԱՄՆ-ի դաշնակիցները կորցնեն իրենց հավատը կոալիցիայի հարցում, ԻՊ-ն ավելի շատ տարածք կգրավի և ավելի մեծ կարևորություն կստանա, ինչը նշանակում է, որ ողջ աշխարհից ավելի շատ մարդիկ կցանկանան անդամագրվել կազմակերպությանը։

Փետրվարի 25-ին հայտնի է դարձել, որ Սիրիայի կառավարական զորքերը վերադարձրել են Խանասեր բնակավայրի նկատմամբ վերահսկողությունը, որը գտնվում է Հալեպի մատակարարման հիմնական ճանապարհի վրա։ Ճանապարհն ԻՊ-ի զինյալներից ազատագրելու մասին հայտնել են սիրիական բանակի ռազմական աղբյուրները։ Ավելի վաղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գրավել էր այդ շրջանը:

Կարդացեք նաև՝ Դամասկոսը կդադարեցնի բոլոր ռազմական գործողությունները, բացի հակաահաբեկչականներից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---