Հրաձիգ Զավեն Իգիթյանը՝ ԵԱ-ի 4-րդ տեղում

Հրաձիգ Զավեն Իգիթյանը՝   ԵԱ-ի 4-րդ տեղում

PanARMENIAN.Net - Հունգարիայի Գիոր քաղաքում մեկնարկած հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, երիտասարդ Զավեն Իգիթյանը զբաղեցրել է 4-րդ տեղը: Այս մասին տեղեկացնու մէ ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Տղաների 10 մ. օդամղիչ ատրճանակ 60 կրակոց մրցաձևում մասնակցում էին 64 հրաձիգներ: Հաղթահարելով որակավորման փուլը` Իգիթյանն ընդգրկվել է 8 լավագույնների շարքում և խփոցելով 154,8 միավոր` զբաղցրել 4-րդ հորիզոնականը:

Եվրոպայի առաջնությունում փետրվարի 26-ին Օլիմպիական խաղերի վարկանիշի համար կպայքարեն Իրինա Լաուերը, Մարիամ Միքայելյանը, Նորայր Առաքելյանը և Էլմիրա Կարապետյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---